«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի գրառումը․
«Դաշնակիցը, ով մեր թշնամու ռազմական ամենախոշոր մատակարարն է, ով Լեռնային Ղարաբաղի տարածքը միջազգային իրավունքի տեսանկետից Ադրբեջանի անբաժանելի մաս է համարում, ով արդարացնում է խնդրի ուժային լուծումը, ասելով, որ Ադրբեջանը ստիպված չէր լինի ուժով լուծել խնդիրը, եթե Հայաստանի իշխանությունը համաձայներ 5 շրջանները վերադարձնել, առանց Արցախի կարգավիճակի ճշտման, ով իր դաշնակցային պարտավորությունների չկատարելը,
ՀՀ սահմերի անխաղտելիության մասով ներկայացնում է «սահմանային միջադեպ» ընդհամենը, որը ՀԱՊԿ կանոնադրության դրույթների շրջանակում չէ, միանշանակ ոչ թե մեր, այլ թուրք-ադրբեջանական տանդեմի դաշնակիցն է, իսկ նրանք, ովքեր կարծում են, որ Նիկոլին փոխելով այս մոտեցումը կփոխվի, միտինգ չէ, ուզում է կլխկոնծի տան, արդյունքը ծիծաղելի վիճակում հայտնվելն է։
Հ.Գ. Լավ հանգստյան օրեր քեզ ժողովուրդ ջան, Աստված Օրհնի հայ զինվորին, Հայսատանը ու Արցախը»։