«Ադրբեջանի և Թուրքիայի համար Իրանը դարձել է մեծ գլխացավանք . Ադրբեջանը կանգնած են նոր կոնֆլիկտի առջև». Ի՞նչ է հայտնում Կարեն Հովհաննիսյաը

Ադրբեջանի և Թուրքիայի համար այսօր Իրանը դարձել է մեծ գլխացավանք։Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է թուրքագետ–քրդագետ Կարեն Հովհաննիսյանը:

«Տաս տարի առաջ Ադրբեջանի համար գլխացավանք էինք մենք, իսկ Թուրքիայի համար՝ քրդերը, հիմա առաջնային պլան է եկել Իրանի գործոնը։

Թուրքիան և Ադրբեջանը արդեն հստակ գիտակցում են, որ իրենց դիրքերի ուժեղացմանը այս տարածաշրջանում խանգարում է մի պետություն՝ Իրանը։

Այնպես չէ, որ սա նոր բան է, պարզապես իրադարձությունների փոփոխությունները առավել ցցուն դարձրեցին Իրանի դիրքորոշումները, որոնց մասին միայն ենթադրվում էր փորձագիտական , վերլուծական դաշտերում։

Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ կանգնած են նոր կոնֆլիկտի առջև, որը կարող է պայթել դրսի ուժերի դրդմամբ, կամ ուղղորդմամբ։

Ադրբեջանի իշխանությանը այս պահին կարծում եմ Թուրքիայի իշխանությունն է հետ պահում Իրանի հետ կոշտ հարաբերվելուց, քանի որ Թուրքիան առվել իրատես է և շատ լավ գիտի, թե ինչի կվերածվի տարածաշրջանը, մասնավորապես Ադրբեջանը, եթե Բաքվի բռնապետը նման քայլի գնա․․․

Ալիևը , ով տարված է հաղթանակի դափնիները իրեն վերագրելու գործով, չի էլ գիտակցում, որ 44-օրյա պատերազմի ադրբեջանական կողմի հաջողությունները բոլորովին կապ չունեն իր անձի, առավել ևս ադրբեջանական անվանումով արհեստածին միավորման հետ»,- գրել է նա։

http://medianews.site/384601/