Ահա թե ինչպես է արձագանքել Իրանի ԱԳՆ-ն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին

Իրանի քաղաքականությունը հարևանների հետ հիմնված է բարիդրացիության վրա, մի երկրի հետ հարաբերություններն ուղղված չեն ընդդեմ մյուսի։

«Թվիթերում» Իրանի ԱԳՆ-ն այդպես է արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արցախի օկուպացված Շուշի քաղաքում արված հայտարարությունը, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորավարժությունները «միտված էին պաշտպանելու Հայաստանին»։

«Մեր հիմնական քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության և հարևանների հետ հարաբերությունների ընդլայմնան վրա։

Մի հարևանի հետ հարաբերությունների ամրապնդումն ուղղված չէ ընդդեմ մյուս հարևանի», – նշվում է գրառման մեջ։

https://armbloginfo.ru/%d5%a1%d5%b0%d5%