«Հենց այսօր էլ պատրաստ եմ ստորագրել». Ահա թե ի՞նչ է պատրաստվում ստորագրել վարչապետը

Շարունակելով Ադրբեջանի նախագահի կողմից պարտավորությունների չկատարման թեման՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ադրբեջանի նախագահն ինքն է դրժել 2021թ. դեկտեմբերի 14-ին Բրյուսելում Շառլ Միշելի ներկայությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որի մասին նաև հրապարակային հայտարարություն է եղել:

Ըստ այդմ՝ ՀՀ ու Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին սկսել Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման աշխատանքներն ու արձանագրել, որ այն գործելու է երկու երկրների օրենսդրություններին համապատասխան:

Մի քանի օր անց Ադրբեջանի նախագահը հրաժարվեց այս պարտավորությունն ամրագրող փաստաթղթի ստորագրումից: Այսօր էլ Ադրբեջանի նախագահը հրաժարվում է դրանից, ու ես պաշտոնապես հայտարարում եմ, որ հենց այսօր էլ պատրաստ եմ ստորագրել այս պայմանավորվածությունն ամրագրող փաստաթուղթը:

Խոսքն այն պայմանավորվածության մասին է, որի վերաբերյալ ֆբ-յան իմ էջում գրառում եմ արել ու Կառավարության նիստում հայտարարություն հնչեցրել»:

https://m.mamul.am/am/news/252687