Պեմզաշենում սպանությունների գործով կասկածյալը խոստովանել է կատարածը․ որոնվում է ևս մեկ անձ․ Կարևոր մանրամասներ

ՀՀ ոստիկանությունը հայտնում է․ «Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու Արթիկի բաժնի ծառայողները՝ համագործակցելով իրավապահ մյուս կառույցների և ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների հետ, բացահայտել են

Պեմզաշենում կատարված սպանությունները:
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 19.10-ին, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները ոստիկանները ձերբակալել են Շիրակի մարզի 32-ամյա մի բնակչի:

Նա ոստիկանությունում խոստովանել է կատարածը, ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմնին:
Բացի այդ, ոստիկանությունը ներկայումս համապատասխան որոնողական աշխատանքներ է տանում ևս մեկ անձի հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու համար:

Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Դեպքի մանրամասները՝ առաջիկայում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

https://m.mamul.am/am/news/252878/p1