Հանցագործը թմրանյութերի ազդեցության տակ գնացել էր սեր խոստովանեխ․ Ահա թե ի՞նչ մանրամասներ են ի հայտ եկել

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ոստիկանները ձերբակալել են Պեմզաշենում 31-ամյա կնոջը և նրա 2 երեխաներին դաժանաբար սպանած տղամարդուն։

Հրապարակի տեղեկություններով, սպանություն գործած անձի անունն է Վրույր Բարսեղյան։ Վերջինս բնակվել է Պեմզաշեն բժշկական կենտրոնի հարևանությամբ Նա համակրել է սպանված Զարինեին։

Ըստ Պեմզաշենի բնակիչների, հանցագործը թմրանյութերի ազդեցության տակ գնացել է սեր խոստովանելու նրան։ Հավանաբար մերժում ստանալով, դանակահարել է ընտանիքի անդամներին։

Դանակը, որով կատարվել է սպանությունը, չի հայտնաբերվել, սակայն ըստ ոստիկանության մեր աղբյուրների, Վրույրը ասել է, թե որտեղ է գցել դանակը։ Նրա նշած վայրում չի հայտնաբերվել դանակը։

https://hraparak.am/post/b6e52b7f70c288255a26c48fb34354f8