Կասկածյալը տեղեկացված է եղել ընտանիքի նիստուկացին, նա առանց դիմակ է մտել տուն. Կարևոր մանրամասներ Պեմզաշենում կատարված սպանությունից

Shamshyan.com-ի տեղեկություններով, սպանություն կատարող կասկածյալ տղամարդը բավականին տեղեկացված է եղել սպանվածների ընտանիքի նիստուկացին, իմացել է , որ ամուսինը գտնվում է արտագնա աշխատանքի արտերկրում, իմացել է նաև, որ տան բակում շուն կա։ Ու քանի որ նա բազմաթիվ անգամներ է սպանվածների տան մոտով անցել ու շունը երբևէ իր վրա չի հարձակվել, իրեն տեսնելիս չի հաչել, սպանության գիշերը առանց դիմակ՝ բաց երեսով, մտել է այդ տուն և փորձել է իր սև գործն անել (նախաքննության շահերից ելնելով, այդ մասին նույնպես այս պահին չենք հրապարակում)։

Աղմկահարույց սպանությունը, կարելի է ասել, բացահայտված է։

Կասկածյալը , ով ոստիկանությունից ներկայացվել է ՀՀ ՔԿ-ի Շիրակի մարզային քննչական վարչություն, ձերբակալվել է։

Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է կատարում կասկածյալի տանը, որպեսզի սպանվածների հարազատներն ու համագյուղացիները վրեժխնդիր չլինեն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Հավելենք, որ համաձայն ՀՀ ոստիկանության հաղորդագրության, համապատասխան որոնողական աշխատանքներ են տար ում ևս մեկ անձի հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու համար:

Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

https://www.1in.am/3190154.html