Արցախի հարցը իսկապես ցավ է, սակայն պարագլnւխը, որն ուղղորդում և ղեկավարում է այդ անձանց` անչափ վտանգավոր է. Ռիչարդ Մադլենյան

Ղարաբաղը 30 տարի մեզ մոտ էր, ի՞նչ արեցինք Ղարաբաղի համար, բացի նրանից, որ փառապանծ երգեր նվիրեցինք, իսկ իրականում ոչինչ չարեցինք այն հզորացնելու համար։
Երգում են բանակի մասին, սակայն սատարում նրանց, ովքեր բանակը քոքից թալանել, տարել են։
Այն ինչ կատարվում է փողոցում, փաստում է, որ մեր երկրում ժողովրդավարությունը հաղթել է։

Վարչապետի մոտ բացահայտեցի որակական այնպիսի հատկանիշներ, որոնք ինձ թույլ են տալիս ասելու, որ կա գիտակցություն ու խոր կշռադատություն, քանի որ բոլոր հարցերին պատասխանում է օրենքի ուժով, այլ ոչ թե տղայական ձևերով, որը հին ռեժիմի արժեհամակարգի մեջ է։

Կգա ժամանակը, մենք կհասկանանք, որ այս վերջին մի քանի տարում մեր երկրում շատ լուրջ փոփոխություններ եղան։
Ես արդեն տեսնում և զգում եմ։

Փակ վանդակում այլևս ապրել չէինք կարող, քանի որ աշխարհը փոխվում է, իսկ հին մոտեցմամբ մենք գնալու էինք կործանման։
Տա Աստված մեր երկրում խաղաղություն լինի, բաց սահմաններով բոլոր ժողովուրդների հետ ապրենք խաղաղ ու արժանապատիվ։

Աղբյուրը՝ Սիրված հայտնի երգիչ- երգահան՝
Ռիչարդ Մադլենյան։