Պեմզաշենում տեղի ունեցած սարսափազդու ոճիրի մասին մանրամասներ է պատմել տան հարևանուհին: Լրագրողի հետ զրույցում նա խոստովանել է, որ կեսգիշերն անց նա լսել է երեխաների մոր բարձրաձայն «վայ»-ը, հետո՝ երեխայի լացը:
«Կանխողը ես պետք է լինեի, բայց չկանխեցի, հայավարի մտածեցի: ««Վայ»-ը լսեցի, բայց մտածեցի, որ դե՝ մայր է, երեխային է սաստում, մանավանդ որ հետո երեխայի լաց լսեցի: …Համացանցում ինձ են մեղադրում, բայց ես մեղքի բաժինը չունեի, ուղղակի ակամա չկարողացա կանխեի…»:
Նա նաև ասաց, որ թեև հանցագործների երեխաներին ինքն է դասավանդում մանկապարտեզում, բայց ոճիրն իրականացնողներին «վառել է պետք»: