Ահա թե ի՞նչ է պատմել Պեմզաշենի գործով ձերբակալված Վրույր Բարսեղյանն իրավապահներին

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Պեմզաշենում մոր և երկու երեխաների դաժան սպանության գործով ձերբակալվածներից միայն Պեմզաշենի բնակիչ Վրույր Բարսեղյանն է իրավապահներին պատմել դեպքի մասին:

«Նա նախաքննական մարմնում ասել է, որ տուն է մտել գիշերը՝ տան հիմնական դռնից: Զարինե Մելիքսեթյանի տուն են մտել գողության նպատակով, բայց երբ խառնաշփոթ իրավիճակ է եղել, տան անդամները դիմադրել են, նրանք կապել են ընտանիքի անդամներին, որից հետո էլ սեռական բռնի գործողությունների են դիմել:

Ըստ Վրույր Բարսեղյանի խոսքերի՝ իրենց գործողություները կատարելուց հետո, տան հիմնական դռնից էլ դուրս են եկել ու հեռացել:

Ձերբակալված մյուս անձը, որը Վրույր Բարսեղյանի հորեղբոր տղան է՝ Արկադի Բարսեղյանը, հրաժարվում է ցուցմունք տալ և պատմել դեպքի մանրամասները: Ուշագրավ հանգամանք ևս՝ Վրույր Բարսեղյանն առողջական խնդիրներ ունի և հաշվառված է Հայաստանի հոգեբուժարաններից մեկում»:

https://m.mamul.am/am/news/252962