«Տնից փախած հարսն ընկնի փողոցները, գնա Ծերեթելի, մտնի սրա-նրա ծոցը, նորից հետ վերադառնա ու մատ թափ տա, որ սա միայն ձեր տունը չի»․ Լյովա Եղիազարյանը՝ ընդդիմադիրների մասին ահա թե ի՞նչ գրառում է կատարել

Լյովա Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր արդեն Ազգային  ժողով վերադարձած ընդդիմադիրներին։ Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է։

Տնից փախած հարսն ընկնի փողոցները,գնա Ծերեթելի,մտնի սրա-նրա ծոցը,նորից հետ վերադառնա ու մատ թափ տա,որ սա միայն ձեր տունը չի ու թե համակերպվեք սրա հետ։

Ռևանշիստները,մանդատի ու աշխատավարձի կորստից վախենալով,այդ հարսի նման վերադարձել են ու Աղվան Վարդանյանի բերանով մունաթ են գալիս։

Նամուսը գցեցին շանը, շունը չկերավ։

Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը ԱԺ նիստերի դահլիճում այսօր դիմելով խորհրդարանին, նշեց, որ իրենք արդեն այստեղ են և պետք է համակերպվել դրա հետ:

«Սա ՀՀ ԱԺ-ն է, նաև մեր, մեզ այստեղ գործուղած քաղաքացիների ԱԺ-ն, այն ձեր սեփականությունը չէ։ Երկար ժամանակ բոյկոտել ենք նիստերը, որովհետև փողոցում էինք պայքարում այս իշխանության կործանարար քաղաքականության դեմ, հիմա փողոցում ժամանակավոր դադար է և մենք լիարժեքորեն օգտագործելու ենք այս գործիքակազմը, մենք այստեղ ենք մեր օրակարգով, ՀՀ-ի ու Արցախի, մեր քաղաքացիներին հուզող կարևոր օրակագով»,–ասաց Աղվան Վարդանյանը։

http://medianews.site/386685/