«Ականջներիս չեմ հավատում». Պետրոս Ղազարյան. տեսանյութ

«Դուք պատրա՞ստ եք հրաժարվել փոխադարձ իրարամերժ եզրույթներից, որոնք հետագա՝ իրար հանդուրժելն ու իրար հետ աշխատելը զրոյացնում են՝ է՛լ դավաճան, է՛լ սրիկա, թուրք, անցյալի թալանչի, էն կողմից էլ՝ գող»,- Հանրայինի եթերում դիմելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին՝ հարցրել է հաղորդավար Պետրոս Ղազարյանը:

Պատգամավորը նշել է, որ իր համար միշտ տհաճ է եղել, երբ քաղաքական քննարկումները վերածվում են վիրավորանքների. «Ինձ համար դա անընդունելի է… Մենք պետք է ոչ թե հանրությանը տուրք տանք, այլ փորձենք մենք թելադրել հանրությանը. սա խնդիր է, որը մի օրում չի լուծվի»:

Պետրոս Ղազարյանն արձագանքել է. «Ականջներիս չեմ հավատում, որ ձեր ուժի ներկայացուցիչն էդպիսի բան է ասում, ուժ, որն իր լրատվամիջոցներով գեներացրել է այդ ամենը»:

https://m.mamul.am/am/news/253089/p1