Արմեն Աշոտյանին մեղադրանք առաջադրվեց․ Ահա թե ի՞նչ բացահայտվեց

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, նախկին նախարար Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման, որն առաջացրել է ծանր հետևանքներ և փողերի լվացման հատկանիշներով:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:

https://www.lragir.am/2022/11/16/749942/