Ինչպե՞ս բեղմնավորել տղա երեխա

Բազմաթիվ հազարամյակների ընթացքում մարդկանց մտահոգում է, թե ինչպես ունենալ տղա երեխա. չէ՞ որ հենց տղան է ցեղի շարունակությունը: Տղամարդկանց համար կարծես պատվի հարց լինի տղա երեխա ունենալը: Ահա մի քանի խորհուրդ, որոնք գուցե օգնեն ձեզ:

1. Հատուկ սննդակարգ: Կար կարծիք, որ երեխայի բեղմնավորումից երկու ամիս առաջ երկու ծնողն էլ պետք է սկսեն սնվել հատուկ սննդակարգով: Եթե ցանկանում եք տղա ունենալ, ապա պետք է ընդունեք մեծ քանակությամբ սպիտակուցային սնունդ` միս, ոսպ, ինչպես նաև նատրիումով և կալիումով հարուստ մթերքներ` բանան և աղով հարուստ սնունդ:

Չի կարելի ուտել լոբի, կաթ, կաղամբ և ընկուզեղեն: Եթե ցանկանում եք աղջիկ ունենալ, կերեք մեծ քանակությամբ թարմ միրգ և բանջարեղեն, ինչպես նաև մագնիումով և կալցիումով հարուստ սնունդ:

Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ նման սննդակարգի հետևելով, կնոջ օրգանիզմում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում` խախտվում է միկրոէլեմենտների և նյութերի հավասարակշռությունը, ինչը հանգեցնում է վաղ ժամկետներում վիժումների:

2. Հղիանալ` հաշվի առնելով արյան թարմացման ժամկետները: Համարվում է, որ տղամարդու արյունը թարմացվում է ամեն չորս տարին մեկ, իսկ կնոջը` երեք: Հաշվարկը սկսվում է արյան մեծ քանակի կորստի պահից սկսած (վիրահատություն, աբորտ, վիժում և այլն):

Եթե նման նախադեպ չկա, ապա ապագա հոր տարիքը բաժանում ենք չորսի, իսկ մորը` երեքի: Համեմատում ենք ստացված արդյունքները, ում մոտ ավելի մեծ թիվ է, այդ սեռի երեխա էլ կծնվի: Բացառություն է կազմում ռեզուս բացասականը, քանի որ այդ դեպքում հաշվարկը կատարվում է հակառակ ուղղությամբ:

3. Բազմաթիվ սխեմաներ ու աղյուսակներ կան, որոնք պատրաստ են հուշել, թե երբ է պետք սեքսով զբաղվել` այս կամ այն սեռի երեխա ունենալու համար: Նման աղյուսակներում օգտագործվում են բազմապիսի տվյալներ` մոր կամ հոր տարիքը, բեղմնավորման ամիսը և այլն:

Նաև որոշ գիտնականներ հավաստիացնում են, որ տղա ունենալու համար մայրը պետք է տարիքով և քաշով փոքր լինի: Ամեն դեպքում նման աղյուսակներին հավատալ այդքան էլ պետք չէ: