«Մենք չենք հանդուրժի Հայաստանի սահմանի հանդեպ որևէ ոտնձգություն». Չինաստանի հայանպաստ հայտարարությունը (Հերքված,ուղղված))








«Մենք չենք հանդուրժի Հայաստանի սահմանի հանդեպ որևէ ոտնձգություն». Պեկինի հայտարարությունը



Պաշտոնական Պեկինը հուսով է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան կարգավորել իրենց միջև գոյություն ունեցող հակասություններն ու տարաձայնությունները երկխոսության միջոցով։

Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը։

Հակառակ դեպքում, մենք՝ որպես Հայաստանի հետ լայն առևտրային և բարեկամական կապեր ունեցող երկիր, պարտավորվում ենք մեր օգնությունն առաջարկել Երևանին։

Մենք չենք կարող թույլ տալ, որ 21-րդ դարում որևէ երկիր իր զորքն անարգել մտցնի մյուսի տարածք և չփորձի նույնիսկ հեռանալ։ Սա ակնհայտորեն խախտում է ՄԱԿ-ի և միջազգային բոլոր կոնվենցիաները։ Չինաստանը միշտ պատրաստակամ է եղել միանալ միջազգային կառույցներին և ենթարկվել նրանց օրենքներին։

Սակայն մյուս կողմից մենք պարտավորվում ենք նաև այդ օրենքները խախտողին պատժել։ Հակառակ դեպքում նրանք սպառնալիք են ամբողջ տարածաշրջանի և աշխարհի համար։

Սա իհարկե գիտակցում են բոլոր գերտերությունները, սակայն միայն ԱՄՆ և Ֆրանսիան են բացահայտ ասում ճշմարտությունը։ Իսկ մենք ճշմարտությունից բացի նաև կանենք մեր գործը՝ պաշտպանել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։ Դրանով իսկ կարգելենք Էրդողանի մեծ Թուրանի ստեղծման գաղափարը։

«Չինաստանը անկեղծորեն հուսով է, որ կողմերը կկարողանան կարգավորել իրենց տարաձայնություններն ու հակասությունները երկխոսության միջոցով և համատեղ կապահովեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը, որպեսզի մարդիկ կարողանան հանգիստ ապրել»,- ասել է նա ճեպազրույցում: Լիցզյանն ընդգծել է, որ Չինաստանը բարեկամական հարաբերություններ ունի երկու երկրների հետ էլ։

Վերը նշված ինֆորմացիան համարվում է կեղծ

Ներկայացնում ենք Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Չժաո Լիցզյանի իրական խոսքերը

Պաշտոնական Պեկինը հուսով է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան կարգավորել իրենց միջև գոյություն ունեցող հակասություններն ու տարաձայնությունները երկխոսության միջոցով։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը։

«Չինաստանը անկեղծորեն հուսով է, որ կողմերը կկարողանան կարգավորել իրենց տարաձայնություններն ու հակասությունները երկխոսության միջոցով և համատեղ կապահովեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը, որպեսզի մարդիկ կարողանան հանգիստ ապրել»,- ասել է նա ճեպազրույցում:

Լիցզյանն ընդգծել է, որ Չինաստանը բարեկամական հարաբերություններ ունի երկու երկրների հետ էլ։